Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Անհատույց հող՝ Հայոց հողը պաշտպանողներին

Անհատույց հող՝ Հայոց հողը պաշտպանողներին
25.04.2025 | 13:54

ՈՒր գնում ես՝ հողը տեր ունի։ Սա սրանն է, սա սրանն է, իսկ սա սրանն է․․․ Հեկտարներով հողերը մեծահարուստներինն են, որոնք ցանկապատված են, տեսահսկման ժամանակակից համակարգերով զինված են, մահկանացուներիս մուտքը խստիվ արգելված է: Իսկ երբ թշնամին է ոտնձգություն անում, հանկարծ այդ հողը դառնում է Հայրենիք, ու դեմ են տալիս խենթ ու խելառներին՝ 18-20 տարեկաններին, զինվորական համազգեստ հագածներին, թե բա՝ պաշտպանեք Հայրենի հողը․․․

Մեր երկրում օրենք պետք է ընդունվի, որ ով հող է պաշտպանում, ով հողին տեր է կանգնում, պետությունն իրեն պետք է հող տա, թե չէ ստացվում է՝ միայն անվճար հող է տալիս պետությունը, այն էլ՝ երեք-չորս քառակուսի, անմահանալուց հետո․․․

Այո, ԱԺ-ում նստածներ, մտածեք, գծեք, գրեք օրենք, որով Հայոց հողը պաշտպանողներին իրենց սեփական հողակտորը կտաք անհատույց:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3846

Մեկնաբանություններ